Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՈՐՔ
Ա


Բարձրաբերձ բլուրի վրա,
Ավանում այն հին, հայրենի,
Ամրացած հնավանդ իր բնին՝
Բարձրացել էր բարդին այն բուրյան,—
5 Բարձրացել էր բարդին նայիրյան
Եվ թե՛ լույս, թե՛ մութ օրերում —
Իր իրանն էր մեղմ օրորում —
Եվ սիրում էինք մենք նրան։

Բ


Կար պոետ մի՝ անունը Տերյան,
10 Մի պոետ մեղմախոս ու խեղճ,—
Նա մի օր եկավ ու երգեց
Այդ բարդու հմայքը բուրյան.—
Եվ սիրեց մեր ոգին նրան,
Պոետին այդ տխուր ու բարի,
15 Որ կառչած բարդու այդ ծառին՝
Մորմոքաց իր վիշտը նայիրյան։