Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

175 Շունչը կերգե մեր մեծ դարի,
Կայրե սրտերը սուրբ հրով —
Ու չի՛ դավե իր քնարին...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Վերջացրի։— Գիշեր է խոր։—
180 Եվ գիշերվա այս խոր պահին
Գլխիս վրա թառել է լուռ...
Իմաստուն բուն Միներվայի։
Եվ առույգ է սիրտս շնչում,
Կասկածանքներ իմ մեջ չկան։—
185 Դե՛, ընդունիր հազա՜ր ողջույն,
Պոետական իմ բարեկամ...

1929. Երևան