Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԲ


Եվ արդեն մոտենում էր մանգաղը
90 Մեր երկրի սրբազան բարդուն,
Որ կանգուն էր դեռ ցուրտ ու պաղ
Արարատյան դաշտում,—
Երբ մրրիկ մի ուրիշ, փրկարար
Շառաչեց Հյուսիսից կենսաբեր —
95 Եվ գարնան գետի պես վարար
Ողողեց լեռնաշխարհը մեր։—

ԺԳ


Հողմերի հանդեպ այն դաժան
Մերկացել էր արդեն այն բարդին
Եվ սաղարթը նրա սրբազան
100 Մահամերձ՝ տագնապում էր արդեն,—
Կացինի նման բարձրացած
Կախվել էր արդեն իր վրա
Հայրենի բռունցք մի դաժան,
Որ պիտի կործաներ նրան...

ԺԴ


105 թռել էր արդեն իր միջից
Մեր երկրի բարձրաբերձ ոգին
Եվ պատրաստ էր արդեն իր վճիտ
Հեզությամբ ավանդել հոգին,—
Երբ մրրիկը նոր, կենսաբեր,
110 Ցնցելով մերկ իրանը նրա —
Ներշնչեց կորով մի վսեմ
Եվ կազդուրեց նրան։