Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք չտեսանք
Ո՛չ մեր մեռած, մեր մեծ հեղինակի հանճարը,
Ո՛չ պատկերը մեր մեծ պայքարի,—
Եվ, չգիտենք թեև մենք իսկական պատճառը,—
Սակայն հայտնի է մեզ, որ այս երկում
Իր սեփական ձեռքով
Մեր Տնօրենը մեծ շտկումներ է արել։—
Եվ, որքան էլ ասածս ձեզ հերյուրանք թվա,
Կամ անհաճո թվա Տնօրենին,—
Ես ձեզ հայտնեմ պիտի,
Որ հերոսը ճի՛շտ է։ —

Դահլիճում աղմուկ:
Ավելի՛ն։—


Որքան էլ մեր արգո Տնօրենը պնդի,
Թե այդ ընդդեմ է մեր հեղինակի ոգուն,—
Այնուհանդերձ հայտնեմ ես պիտի,
Իբրև ստույգ մի փաստ,
Որ աչքերով իմ այս
Ես տեսել եմ մեր մեծ Վարպետի
Ինքնագիր ձեռագի՛րն իսկական
Եվ հայտնում եմ ահա, որ գրվածքում նրա —
Այդ մեծ հերոսը — կա՛։— Եվ նրան
Սահմանել է իրո՛ք հեղինակը մեր —
Կենտրոնական մի դեր։—

Դահլիճում տիրում է մեռելային լռություն։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Սո՛ւտ է։— Ձեռագրում այդպիսի բան չկա՛։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Իսկ ո՞ւր է ձեռագիրը։—