— Սո՛ւտ է՛։— Անմի՜տ զրույց։— Ապացո՞ւյց։—
— Հերյուրա՛նք է։— Ճի՛շտ է։— Հերյուրողը դո՛ւք եք։—
— Հայտնի՞ են մեզ խոսքերն այդ վաղուց…
— Այդ պարոնը չափազա՜նց հանդուգն է…
— Ձեռագի՛րը տվեք։ Ի՞նչ ձեռագիր։—
— Ձեռագիր չի՛ եղել։— Ձեռագիրը կորե՛լ է։—
— Երրորդ արարն է լոկ — սևագի՛ր։—
— Հերյուրա՜նք է բոլորը…
— Օ՜, ո՛չ մի տող չկար արարվածում թերի…
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Հանգիստ լսում է դահլիճի բացագանչությունները։— Եվ կրկին, երբ աղմուկը հասնում է գագաթնակետին, նա մի քայլ առաջ է գալիս և ասում հաստատ, հավասարակշռված ձայնով։
Հանգստացե՛ք։— Թողե՛ք, թող ապացույց բերի։
Տիրում է լռություն։ Տարիքոտ հանդիսականին։
Լա՛վ։— Ասացե՛ք խնդրեմ՝ ո՞րտեղ եք դուք տեսել
Ձեռագիրը։
ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Ձեզ մո՛տ։— Ձեր սեղանի՛ վրա։—
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Իմ սեղանի վրա, թե տնօրենը ե՛ս եմ,—
Ձեռագիր չի եղել այդպիսի՛։—
Հայտնի է բոլորին, որ մեր մեռած Վարպետը
Իր այս երկի երկու արա՛րն է լոկ թողել —
Ամբողջովին գրված։— Թե ցանկանում եք՝ հետըս