Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարող եք հենց հիմա իմ սենյակը երթալ
Եվ ձեռագիրն այնտեղ ձեր աչքերով կարդալ։—
Ուզու՞մ եք։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Ո՛չ։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Ինչու՞։
ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Ձեռագիրը փոխե՛լ եք։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Ապացու՞յց։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Դժբախտությունն հենց ա՛յն է,

Որ ապացույց չկա։

Դահլիճում զվարթ ծիծաղ:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Գուցե կարող եք դուք

Մեզ կողմնակի կերպո՞վ ապացուցել ձեր թեզը.
Հեղինակի երկերից, դիցուք,
Ապացույցներ, փաստեր բերելով։—
Գուցե այդպե՞ս պնդեք, որ սխալվողը — ե՛ս եմ։—
Դա կլինի թե՛ ճիշտ, թե՛ խելոք։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Լուռ է:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Ուրեմն ի՞նչ։— Լռու՞մ եք։— Ընդունենք,
Որ լռությունը ձեր — անկարության նշա՞ն է։—