Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Լուռ է:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Վերջացրի՞ք ուրեմն։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Հանկարծ բռնկվելով:


Օ, ո՛չ, օ, ո՛չ, օ, ո՛չ․․. Անկարողը դու՛ք եք։—
Եթե այդքան ուզում եք, որ պաշտպանեմ
Այլ փաստերով ասածս,— որքան կուզե՛ք․
Առաջինը — հենց ա՛յն, որ ձեռագիրը դուք
Մեզանից թաքցնու՛մ եք...

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Հա՜— հա՜— հա՜..․
— Ապացուցե՜ց...— Իսկ ո՜վ էր հենց հիմա
Առաջարկում — գնալ և ձեռագիրն այնտեղ
Ձեր աչքերով կարդալ․․․

ՄԻ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆ
Ձեռագիրը փոխված է...
ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Ապացու՞յց...

ՆՈՒՅՆ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆԸ
Ապացույցը կորել է․․․
ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Հա՜ — հա՜ — հա․․․— Դե թող ի՛նքը գրի․․․
— Ապացույցը կորե՜լ է․․․— Ինչպես ձեր
— Խե՛լքն է կորել, քեռի՛․․․