Եթե անգամ թողնենք ձեռագիրը մի կողմ
Եվ ելնենք երկի բովանդակությունից —
Ապա ասենք պիտի, որ ամբողջը
Աղավաղված է և մեր Վարպետի
Գրվածքների հետ այլ — առընչություն չունի։—
Անհերքելի է այս փաստը։—
Բայց ես այստեղ
Չեմ կամենում խոսել ըստ էության երկար։—
Ես պահանջում եմ լոկ, որ հերոսն ինքը գա,
Ներկայանա ամբողջ դահլիճին —
Եվ կտեսնենք այնժամ, թե տնօրենը մեր
Այդ վիթխարի, այդ բարձր, այդ հանճարեղ
Հերոսի հետ արդյոք ի՞նչպես պիտի վիճի...
Դահլիճում ծիծաղ: ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Վերջացրի՞ք։—
ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Այո՛։— Իջնում է բեմից և դահլիճի աղմուկի միջով վերադառնում է անայլայլ և նստում իր տեղը:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Հանդիսականնե՛ր։—
Մենք լսեցինք արգո անձին ա՛յս,
Որ փորձ արավ մի պահ համոզել մե՛զ,
Թե ինքնակոչ հերոսը հեղինակի գրչի