Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ ստվեր է նետում о, ո՛ղջ, о, ո՛ղջ
Մեր թատրոնի վրա...— Ավելի՛ն․
Բացահայտ չէ՞ միթե բոլորիդ
Այդ հանդուգն փորձից,
Որ ինչ—որ մարդիկ տարօրինակ
Աշխատում են, ճգնում են շարունակ՝
Ամենասև լուտանքը դարձնելով գործիք՝
Ցե՛խ շպրտել մեր մեծ հեղինակի գործին.․․

Դահլիճում բարձրանում է անասելի աղմուկ:
ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Ամո՜թ։— Ամո՜թ։— Ամո՜թ։— Խայտառակությու՜ն..․
— Դու՛րս շպրտել դրանց, եթե դուք
— Մեղսակից չեք իրոք...— Եվ հերոսին էլ հե՛տը․․․
— Շարունակե՜լ պիեսը...— Սա աղե՛տ է...
— Օ՜, ամոթա՜նք է սա մեզ բոլորիս համար...
— Էլ ինչու՛ է նստել նա հիմա
— Վարագույրի ետևը...— Խաբեբա
— Արարած է եղել նա միշտ է՛լ․․․

ՄԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ


Ո՛չ։— Սխալվում եք դուք։— Հանդիսականը ճի՛շտ է․․․

ՄԻ ԱՅԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ


Ես ի՛նքս էլ եմ տեսել ձեռագիրը․..
Այնտեղ հերոսը կա՛...

ՄԻ ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ


Տնօրե՛նն է ջնջել...

ՄԻ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆ


Բայց ինչու՞ է ջնջել...