Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


է վարագույրի ետևը և բեմի վրա մնում է միայն Տնօրենը, որ միանգամայն հանգիստ ու անայլայլ սպասում է օվացիան վերջանալուն։ Դահլիճում ծափահարությունները հետըզհետե սկսում են դադարել և ծայր են առնում բարձրաձայն վեճեր ու բացագանչություններ։

ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Փա՜ռք ու պատիվ մեր մեծ Տնօրենին…
— Տեսա՞ք ինչ ճի՛շտ ասաց դերակատարը…
— Բայց ո՞վ աշխարհ հանեց այն պարոնին…
— Էլ նա ինչո՞ւ համար է…
— Տարօրինակ արկած…— Անհավատալի՛…
— Բայց որտեղի՞ց եկավ այդ ֆանտաստիկ հերոսը…
— Ճի՛շտ.— որտեղի՞ց եկավ…— Եթե իմանայի՜…
— Հետաքրքիր է — նա ոսկեմորո՞ւս է…
— Էլի՞, տիկի՛ն…— Թողե՛ք ինձ հանգիստ…
— Հեռացրե՛ք դրանց…— Բայց ճի՛շտ.
— Նա որտեղի՞ց արդյոք հրապարակ եկավ…
— Չե՞ք հասկանում.— նրա՛նք են հնարել…
— Ո՞վ։— Չգիտե՞ք։— Բազում թշնամինե՛րը մեր…
— Ի՜նչ եք ասում…— Այո՛։— Անկասկա՛ծ։—
— Չե՞ք սխալվում…— Օ, ո՛չ։— Իսկ ապացույց ունե՞ք…
— Ո՛չ… բայց… եթե… սակայն… էլ ո՞վ, ինչո՞ւ…
— Ի՜նչ միամիտն եք դուք.— նրա նենգ
— Ոսոխնե՛րն են արել…— Այսինքն ո՞ւմ…
— Ի՜նչ միամիտն եք դուք…— Տնօրենի՛…
— Ի՜նչ եք ասում…— Իհարկե՛…— Հա՜—հա՜—հա՜…
— Սակայն կանչենք — տեսնենք…— Ի՞նչ է ասում տեսնենք
— Տարօրինակ այդ անձը…— Կանչենք — տեսնենք։—
— Հարկավոր չէ՛։— Արա՛րը թող սկսեն…
— Շարունակե՛ն այսինքն…— Իսկ նա՞ —
— Թատրերգության հերո՞սը…— Թող կորչի՛։—