Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՀԵՐՈՍԸ


Գլխարկը սիրալիր բարձրացնելով և բարևելով
հանդիսականներին։

Օ, ահա և ե՛ս.
Հանճարագույն մեր հեղինակի
Հանճարեղ երկի
Գշխավոր անձս, կամ հերոսս մեծ։—

Դահլիճում մի-երկու ծափահարություն, քրքիջ, ծիծաղ, աղմուկ, և այս աղմուկի միջից հանկարծ հնչում է մի բարակ կանացի ձայն։

ՄԻ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ


Ա՜խ, նա իսկապե՜ս հերոս է եղել…
Կամ հերոս է նա, կամ հայտնի երգիչ…

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ


Ինչի՞ց երևաց.— այծի մորուսի՞ց,
Թե՞ սրունքների կլորությունից…

Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից։


ԱՅԼ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Բայց իրո՛ք նա քիչ նման է կարծես
— Հերոսի, կամ այլ գլխավոր անձի…
— Համենայն դեպս պատկառելի է
— Իր արտաքինով…— Ոչինչ առանձին
— Չեմ տեսնում նրա արտաքինի մեջ…
— Ինչո՞ւ.— լա՛վն է շատ… Դեմքը բարի՛ է…
— Բայց լսենք նրան…— Արտաքինը — հե՛չ։—

Դահլիճում տիրում է լռություն։


ՀԵՐՈՍԸ


Հանդիսականնե՛ր։— Օ, այրեր արգո՛։—
Բեմի ետևից ես լսում էի