Հավատալ իրեն... Օ՜, ողբերգությո՛ւն․․.
Եվ չէ՞ սա արդյոք մեր ժամանակի
Ողբերգությունը միակ արդարև,
Որ իր խորությամբ և վսեմությամբ
Գերազանցում է անգամ Վարպետի,
Օ՜, անգամ նրա՛ բոլոր հոյակապ
Ողբերգությանցը․․․
Օ, դու՛, էսքիլե՛ս,
Եվ դու՛, Սոֆոկլե՛ս աստվածաքանքար,
Եվ դու՛, մեր անմահ ողբերգու վերջին,—
Վե՛ր ելեք, հառնե՛ք մահվան խավարից,
Եվ վար հայեցե՛ք, և տեսե՛ք ահա
Վերջին հերոսի վախճանը ճղճիմ․․․ Հերոսի այս մենախոսության ժամանակ դահլիճում տիրում է անասել իաղմուկ, ծիծաղ, բացագանչություններ, այնպես որ ոչ nք չի լսում նրա արտասանած բառերը:— Եվ հանկարծ այդ անասելի խառն աղմուկի միջից հնչում է մի պատանեկական ճնշան ձայն:
ՄԻ ՊԱՏԱՆԵԿԱԿԱՆ ՀՆՉՈԻՆ ՁԱՅՆ
Արգո՛ Տնօրե՛ն, թու՛յլ տվեք խնդրեմ
Մեր ողբերգական հերոսի մասին
Մի բալլադ ասեմ։—
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Խնդրե՛մ, օ, խնդրե՛մ։—
Բեմ է վազում մի գանգրահեր, պայծառ պատանի:— Ամբողջ դահլիճը լսում է և հետաքրքրությամբ սպասում է, թե ինչ պիտի ասի նա: