Անտրակտը վերջացա՛վ։—
Դառնալով բեմի կողմը։—
Վարագույրը բա՛ց։—
ՀԵՐՈՍԸ
Կախվելով վարագույրի եզրերից։
Կա՜ց, կա՜ց, կա՜ց...
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ Հաստատ, անհողդողդ։—
Վարագույրը բա՛ց։—
Դահլիճի բուռն ծափահարությունների ներքո բացվում է վարագույրը, և Հերոսը, որ հուսահատորեն կառչել է վարագույրի եզրերից, ընկնում է հատակին։— Բեմի վրա, շարժվելով աջից դեպի ձախ, առաջանում է Առաջնորդի բանակը, որ, չնկատելով Հերոսին, ոտնատակ է անում նրան,— և սկսվում է Հանճարեղ Հեղինակի ետմահու թատերգության վերջին, վճռական արարը։— Սկսված է․— 1929 ապրիլի 29-ին, Թիֆլիսում․ ավարտված է․— 1933 հունիսի 18-ին, Նորքում։—