Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՏԱՂԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՏԱՂ ՍԻՐՈ ՁՈՆՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՐՄԱՆԻՆԵՐԻՆ
Ա


Յուրաքանչյուր անգամ, երբ գարունը բացվում է
Եվ նոր կյանք է մտնում նոր մի սերունդ —
Արեգակը թվում է ծնծղա և երկիրը բուրում է
Անկրկնելի բույրով բոլոր պարմանի սրտերում։—

5 Յուրաքանչյուր անգամ և ամենա՛յն ուրույնությամբ
Յուրաքանչյուր անգամ տարբեր ու առանձին,
Յուրաքանչյուր անգամ անհո՜ւն մի թարմությամբ,
Եվ յուրաքանչյուր անգամ — անծի՛ր․․․

Ո՜վ դու, որ առաջին անգամ իբրև քե՛զ ընծայած
10 Եվ միայն քե՛զ համար սահմանած մի բարիք —
Ընդունելու ես կույսի խոստումնալից հայացքը
Քո օրերի դժնյա ճանապարհին,—

Որ իբր տոթ ողկույզ՝ ճմլելու ես շրթերը
Եվ գգվանքները դեռ դաշն քո ընկերուհու —
15 Ահավասի՛կ երգում եմ ես մեղսական քո սերը,
Իբրև հավերժական խորհուրդ...