Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԱՂ ԵԿՎՈՐՆԵՐԻՆ ՈՂՋՈԻՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ


Ողջո՜ւյն ձեզ, ողջո՜ւյն ձեզ, ո՜վ անծանոթներ,
Որ գալիս եք անվերջ ու անվերջ մտնելու այս հին

դարբասներից,

Գալիս եք միշտ ու հավիտյան և բերում եք ձեզ հետ
Պարգևներ անհուն ու անհատնում և, ո՜վ գիտե, թե

ի՜նչ բերքեր անտեսնելի...


5 Յուրաքանչյուր վայրկյան մտնում եք մեր տունը,
Մեր հինավուրց պարտեզը, որ դեռ բազմաթիվ
Անբեր ճյուղքեր ունի, և ուր խնդությունը
Չի իջնում, իբրև ցող, կամ երկնային բարիք, բոլորի

ճակատին։—


Այս հինավուրց պարտեզը դեռ խառն է ու խռիվ,
10 Եվ անգամ ծառը գիտության
Պահանջում է ջանք ու խոնջենք, որ ճյուղքերը ծռի
Եվ մատուցե պտուղներ վայելքի և ոստեր

իմաստության։


Եվ խոնջենքից անքուն, և տքնությունից բացի
Արյամբ ու դժնությամբ է, որ յուրաքանչյուր

ճյուղքը

10 Հառնում է խավարից և նայում լուսաբացին՝
Ընծայելով կաթիլ առ կաթիլ իր դառնագին

հաճույքը։—