Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԵՐԿՐՈՐԴ ՏԱՂ ԵԿՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Դուք գալիս եք աստղերի նման և ցորյանների նման,
Ալքների նման անեզր օվկիանի,
Գալիս եք ճաշակելու ունայնություն ու մահ,
Ե՛վ տրտմություն, և՛ վիշտ, և՛ ոգու դառնություն

աներջանիկ:—

5 Բայց գալիս եք դուք ընձեռելու այստեղ,
Իբրև բախտ անմահական և բեղմնավոր բարիք —
Ա՛յն, որ չունի ցորյանը, և չունեն աստղերը —
Ստեղծելու հմա՛յքը հոյակապ ի վերուստ մեզ

տրված այս ճանապարհի

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի`
10 Ձեր ճանապարհի՛ն, ձեր կոչումի՛ն, ձեր ընթացքի՛ն

անգետ —

Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին
Արևներից, աստղերի՛ց ավելի ուրույն ու

բարձրականթեղ.