Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

            ԽՈՀ

Սերը — ահա՛ նրա միակ մեղքը:

ՕՎԻԴԻՈՍ ՆԱԶՈՆ
Շա՛տ էր լեցուն հոգվույս, ով Տեր,
բազմազեղումն այս շրջասփյուռ...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի.
Ապրում եմ ահա լենինյան դարում,
Գրում եմ երգեր, գնում եմ գործի,—
Ապրում եմ այնպես, ինչպես աշխարհում
5 Ապրել է մարդը բազմաթիվ դարեր.
Իմ երակներում արյունն է եռում
Եվ սիրում եմ ես «աշխարհ ու արև»:—
Իմ սրտում ունեմ ես անթիվ սերեր,
Ու ցանկություններ, ու խոհեր բազում.—
10 Ես ինձ հետ այսօր աշխարհ եմ բերել
Հազա՛ր մտորում, հազա՛ր զգացում։—

Եվ այնպես, ինչպես բոլո՛ր դարերում
Կապված է եղել մարդը իր դարին,—
Ես իմ մեջ այսօր տենչերն եմ կրում
15 Մեր ժամանակի անդո՛ւլ պայքարի։
Եվ ինչպես ճորտը շվայտ Հռոմում
Պատրիկների հետ չի՛ նստել ճաշի —
Այնպես ես այսօր, լենինյան դարում,
Չե՛մ կարող լինել բռնակալ դասի՝