Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ


Օ՜, Բնությո՛ւն, օ՜, Մա՛յր,—
Մշտահոլով, մշտագո և մշտատև,—
Դո՛ւ, որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև,—

5 Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Ահա՛ աստղերը քո և երկինքներդ ահա՛,
Ահա՛ ընթացքը քո մշտահոլով,—
Եվ արեգակդ ահա՛, և հորիզոնդ ահա՛,
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛

գետերդ բոլոր։—


10 Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Եվ ուժերդ ահա՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ,—
Եվ ոգին իմ ահա՛, որ տիրաբար
Դեպի քե՜զ է ձգտում՝ ողողված լույսերիդ

տարափով։—


15 Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մայր։—

Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՛ կյանք թե՛ խնդություն բերող։—