Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

O՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Եվ այսպես — սիրել ես դու խիզախների՛ն միայն,
50 Եվ մայրական անեզր համբերությամբ —
Քո գաղտնիքները, գանձերը, քո ուժերը նրան
Հանձնել ես ստեղծարար մի գերության...

Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Բայց մարդը, տիրանալով քիչ—քիչ անեզրական

գանձիդ,

55 Այն շինել է շղթա ու կապանք,
Կեղեքելու համար ուրիշների անծիր,
Տվնջական, հանապազօրյա աշխատանքը.—
Եվ նրանք, որ եղել են դաժան ու ամեհի,
Որ ճորտերից շորթել են քո բարիքներն անհուն —
60 Շղթայել են ոգին բնապաշտ և մատնել են մահի՝
Պղծելով և նզովելով քո անունը...

Օ՜, Բնությո՛ւն , օ՜, Մ ա՛յր։—

Եվ հանճարին մարդու, նրա ստեղծարար
Եվ անսահման կարող ձեռքերին,
65 Բաղձանքներին նրա և ըղձերին վարար,
Եվ նրա հանդուգն կրքերին —
Կապանքներ են դրել նրանք բազմապիսի,
Օրենքներ՝ ահով սահմանած —
Պատնեշներ են կանգնել արևներիդ լույսին,
70 Որպեսզի սիրտը քո մեզ չբանաս...

O՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—

Բայց այժմ վիթխարի և զորավոր ուժեր
Պատերազմի ելած այդ բերդերի դեմ —