Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻՆ


Ո՜վ դուք, որ գալու եք վաղը կառուցելու այստեղ,
Այս անապատում ամայի բազմաժխոր քաղաք․—
Ահավասիկ գրում է ձեզ համար մի անհայտ

բանաստեղծ

Յոթը խորհուրդ, որ շինեք ձեր կառուցման շաղախ։

5 Առաջինը. — ո՛ւր էլ որ կամենաք, թեկուզ

անապատում ,

Շինել ձեր նոր քաղաքը — չմոռանա՛ք երբեք,
Որ այդտեղ, այդ անապատ՛ւմ անգամ, ավազներում

նրա անհատնում

Երբեմն կանգնել են ու խորտակվել բազմաթիվ

քաղաքներ ու բերդեր։

Քանզի, — և չմոռանա՛ք դուք այս, ո՜վ ապագայի

որմնադիրնե՛ր
,—

10

Աշխարհի մեկ ծայրից մինչև մյուսը, արեգակի
ներքո
՝

Չկա և ո՛չ մի թիզ հող, որ բազմիցս անգամ մեր

նախնիները

Չլինեն հերկած ու կործանած իրենց ստեղծարար

ձեռքով
։