Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն, ո՜վ առաջնորդնե՛ր, սկսեցե՛ք փորել
Ձեր ցանկացած վայրում երեք թիզ հող —
15 Մինչև հանդիպի ձեր քլունգը մի դագաղի քարե
Եվ դուք հանեք այն խավարից՝ ձեր ձեռքերով

կերտող

 
Բայց հողի խորշերից այն հանելուց առաջ
Բարձրացրե՛ք նախ դուք քարե կափարիչը
Եվ տքնեցեք գտնել, թե հանգչելուց առաջ
20 Ի՛նչ ուղղությամբ են նրա կոպերն իջել։

Եվ ապա այդ նո՛ւյն ուղղությամր չափեք հարյուր

կանգուն

Եվ հիմնեցե՛ք այդտեղ քաղաքի աշտարակը,
Եվ գամեցե՛ք ապա աշտարակի գլխին
Ձեր ժամացույցը կարմիր,
25 Որ նրա զարկերին ունկնդիր՝
Սերունդները նշեն գալիքում
Իրենց աշխատանքի և խոնջենքի ժամը։—

Եվ բարձրացե՛ք ապա այդ աշտարակի կատարը
Եվ նայեցե՛ք դուք նախ դեպի հարավ,
30 Ապա դեպի հյուսիս, և՛ արևմուտք, և՛ արևելք,
Որ որոշեք սահմանը քաղաքի ու նրա
Պարիսպների խոյանքը դեպի վերև։

Եվ յոթերորդ խորհուրդը, որ տալիս եմ ես ձեզ.—
Կառուցելուց առաջ ձեր քաղաքը՝
35 Այրեցե՛ք մագաղաթյա մարմինը ննջեցյալի
Եվ մոխիրը նրա հազարամյա
Խառնեցե՛ք ձեր ապագա պարիսպների քարին։—
Եվ դագաղը նրա մարմարիոնյա,
Որպեսզի տարածվի համբավն ամենուրեք —
40 Ապագայի բոլո՛ր եկվորներին ի տես՝