Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ երրորդ բուռը ձեր անհատնելի սերմի
Դեպի լյառը Մասիս սերմանեցե՛ք,—
Թող թանձրացյալ թռչի, իբրև ցնորք ջերմին,
25 Դեպի կուրծքը նրա ձյունածեծ։—

Ապա մի բուռ ցորյան կամ ցնորք,
Ձեր խոհերի նման լուսափայլ ու ազնիվ —
Սերմանեցե՛ք դեպի այս հին ավանը Նորք,
Որ այնտեղ նո՜ր երգի մի նո՜ր բողբոջ հասնի:

30 Հինգերորդ բուռը ձեր անհատնելի գանձի
Սերմանեցեք ոգո՛ւն մեր ի նվեր,
Որ օրերում հեռու երկնեց այս երգն անծիր,
Այս երազանքը վեհ։

Իսկ վեցերորդ ձեր բուռը, ո՜վ սերմնացաննե՛ր,
35 Հղեցե՛ք անցյալի՜ ոսկորներին,—
Եվ կլսեք հանկարծ հառաչանքի ձայներ
Մեր երկրի բոլո՛ր խորքերից։—

Եվ նո՛ր ապա, այս վեց հղումներից հետո,
Լցրե՛ք դուք բուռը ձեր և, յոթերորդ անգամ —
30 Ձեր ապագա հունձքի անե՜զըր կարոտով
Սերմանեցե՛ք ձեր հերկը անեզրական․․․