Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱԼԻՔԻ ԵՐԳԱՍԱՆՆԵՐԻՆ


Բազում ուղիներով ու հերկերով անցած,
Եվ ճաշակած արդեն իմաստության
Դառնապատիր պտուղը,— ահա տալիս եմ այս
Խորհուրդները ես ձեզ, ո՜վ մեր վաղվա անհաս
5 Երգասաններ փառքի ու վեհության։—

Ահավասիկ, ո՛վ դուք, իմ առաջին
Խորհուրդը, որ գալիս է կյանքից ու դարերից․—
Չմոռանա՛ք երբեք, երբ հյուսելու լինեք ձեր

երգը շառաչուն,

Որ երգը երկրի՛ց է աճում, և ո՛չ թե ձայներից

կամ բառերից:

10 Երկրորդ խորհուրդը, որ տալիս եմ ձեզ ահա,
Օ՜, անհողդո՛ղդ պահեք իբրև պատգամ․—
Երգը — ընթացք է ու հուն, և՛ տեգ է, և՛ ոգու

ադամանդյա վահան,

Ե՛վ բարիք է, և՛ շնորհ անանձնապատկան։—
Երրո՛րդ խորհուրդը ձեզ, ո՜վ գալիքի
15 Երգասաններ․ — դարե՛րն են ձեզ հետևում․—
Թեկուզ դարն է ծնում և երկիրն է տալիս

երգին շունչ ու ոգի —

Բայց երգը երկրից ու դարից մի՛շտ երկար է տևում։