Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐՎԵՎԵՍՏ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ
1933—1934
ՍՈՆԵՏ


Օ, դո'ւք, ողբալի պնակալեզներ...
«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ»

Դժվար, դժնի տենդով գրել եմ ես երգերըս,
Իբրև հոգնած մշակ՝ տարել եմ երգըս ես
Ուղիներով կյանքի թե՛ մառ, թե՛ մութ, թե՛ կեզ,
Եվ տքնությունն հաճախ ինձ արևից զրկել է։—

Բայց ես սիրել եմ հար — և արևոտ իմ սերը
Դեպի Արվեստը իմ եղել է բորբ ու թեժ.
Վառել եմ սիրտս միշտ, իբրև անգին մի խեժ,
Որ մշտավառ մնան մեր քերթության լույսերը։—

Օ, դո՛ւք, որ բիրտ ու բութ՝ քարկոծել եք ինձ միշտ —
Չե՛ք պատճառել երբեք ինձ տխրություն ու վիշտ,—
Ձեր խավարի հանդեպ — ոգիս ընդմիշտ հրա՛կ է։—

Եվ ես կարող եմ լոկ ձեզ դիֆիրամբ երգել,
Ձեր խավարին խոցող, արշավանքին ձեր սև —
Որ բորբոքել է միշտ իմ լապտերի կրակը։—