Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


NOSTALGIA


I


Երազում եմ ես լուսավոր մի գետ,
Մարմարյա տներ ափերին նրա,—
Շրջում են շուրջը չքնաղ աղջիկներ,
Իմ կյանքի մասին պատմելով իրար...
5 Դարեր են անցել արդեն, ինչպես գետ,
Եվ երգերս պարզ՝ այդ դարերի հետ
Հասել են մինչև ափերն այդ վսեմ,
Գալիք աշխարհի ափերը լուսե։—
Իմ երազներում հաճա՜խ եմ տեսել
10 Ես գետն այդ վսեմ և երթը լուսե,—
Եվ միշտ, երազում, թե խոհերում պարզ —
Թվացել է այդ — ցնորք ու երազ...
1933. XI 30