Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Թումանյանի երգերը
Կարդալիս՝ միշտ ես
Միտք եմ անում, թե արդյոք
Կարո՞ղ եմ ես էլ
5 Լինել այդքա՜ն իմաստուն,
Երբ լինեմ ծեր...

Կարողանա՞մ պիտի ես
Արդյոք, ինչպես նա,
Այդքան հանգիստ ընդունել
10 Թե՛ անկում, թե՛ մահ.—
Շա՜ղ տալ ձեռքով լիառատ
Երգեր ու գանձեր,
Իմաստությամբ անարատ,
Երբ լինեմ ծեր․․․
1934