Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Գիշերային պահերն այս քո,

երբ լապտերի նման վառ

Հուրհուրում է քո մեջ ոգին

ստեղծագործ ու պայծառ —

Չարժե՞ն արդյոք տառապանքին

ու տրտունջին այս անվերջ

Եվ մարդկային հերյուրանքին՝
անմարելի ու անծայր...
1934. IV 12