Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Դու գիտես, որ քո մատյանն այս վերջին
Ո՛չ թե օրերի համար ես գրել,
Այլ տարիների՛ հեռակա ու ջինջ,
Եվ գուցե, անգամ, դարերի՛ նորեկ։—

5 Քանզի քո դարում ի՛նչ որ կար զգաստ,
Ե՛վ հուզումնավոր, և՛ խորունկ, և' վեհ,—
Դրել ես անմեռ մատյանում քո այս —
Եվ ա՛յս է քեզ թափ ու թռիչք տվել։—
1933. VIII 9