Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՈՆՈՒՄԵՆՏ


Ես մոնումենտ կանգնեցի ինձ համար դժվար մի

դարում,

Երբ կործանվում էր իմ շուրջը այն ամենը, որ

բազմաթիվ

Տարինե՜ր, դարե՜ր էր կանգնել — և անմա՛հ էր թվում

աշխարհում:

Իմ մոնումենտն հյուսեցի երգերից ես խոր ու խրթին,
5 Խոհերից, որ բորբ են ու նոր, որ կյա՛նքն են կրում

իրենց մեջ,—

Որ հորդելով բխեցին իմ դարի բորբոքուն սրտից։—
Ծնվեցի ես Կարսում, սակայն՝ իմ հոգում արևն

Իրանի

Հա՛ր հուրհուրաց, իբբև հին, հայրենի կարոտ մի

անմար,—

Բայց հայրենիքը ոգուս բովանդակ աշխա՛րհը
եղավ:—