Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գ


Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու

ոգի,

Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք

անհագուրդ —

Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի։



Դ


Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Սա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում․
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ՝ անգետ չարին ու բարուն։—



Ե


Մեր քերթությունը՝ մեր դարի ընթացքի հետ միասին՝
Առընչվելով մեր տենչերին՝ երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՛ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ։



Զ


Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,—
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու

մորմոքում.

Բայց արդ քո մեջ ծայր է առնում ա՛յլ մեղեդի մի

անվերջ.—

Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում։—