Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Է


Ա՜խ, շռայլ է լինում ոգի — լոկ մի՛ անգամ իր կյանքում․
Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում․
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր

հանգույն։



Ը


Չ՛ի շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին․
Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում՝ անխորտակ ու ահագին։—



Թ


Ամեն պոետ՝ գալիս՝ իր հետ՝ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած — որս է անում երգերում,
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛

մեծությամբ,

Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում։—


Ժ

Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած՝ լինի այդքա՛ն ինքնամբավ ու այդքան նո՛ր․—
Ախ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ — ցոլք ու ցնորք

հեռավոր։—