Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ․—
Օ՜, հանճարե՛ղ ակընթարթ, դու ընթացք ես — ու
ոստում։—
ԺԶ
Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՞ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե․
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,—
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը
վսեմ։
ԺԷ
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր
բյուրհազար.
Այսպես՝ նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն — դառնում են հոն ու
գազան։
ԺԸ
Ո՜վ երգիչներ մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու․
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց —
Դո՛ւք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը
զվարթուն։—
ԺԹ
Ո՜վ Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների,— դարձել ես արդ խժդժությանը մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ