Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Auf, thr Dlchstlchen, frlsch...
GOETHE
Մա՛րդ, բարձրախոհ դու եղիր, պայքարի'ր դարիդ
առընթեր,
Բայց քնքշությունըդ երբե՛ք քեզ առաջնորդ չկարգես։—
|
|
4
Սի՛րտ, քնքշությո՛ւն, սանտիմե՛նտ, — ե՛րգ, և՛ ցնո՛րք,
և թախիծ...
Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու,
Տերյա՛ն։—
|
|
Երգդ թեթև էր, — ասում ես, — և կյանքդ միայն
դժվարին էր.
Բայց — հավատա՞նք մենք արդյոք, որ «թեթև էր
արվեստդ՝ խնդում»։—
|
|
Նուրբ էր արվեստդ, չքնաղ,— բայց — ձեր դարում
հարկավոր էր
Ո՛չ թե սրտի քնքշություն, այլ — ոգու կորո՛վ ու
պայքար։—
|
|
Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ
կան,
|
|