Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Բայց — Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր
քերթության։—
|
|
Մեր պատմության դառնաշունչ, չար ու խորշակ գիշերում
Ո՞նց է ծաղկել զվարթուն մեր քերթությունն հնամյա։—
|
|
Վարժ ու հմուտ վարպետներ, ճորտ հանճարներ
անանուն
Վառ և անմար են պահել մեր քերթությունն
հավիտյան։—
|
|
Երգը այնժա՛մ է միայն քերթողի՛ց իր և դարի՛ց իր
անցնում,
Երբ առընչվում է կյանքին հուր միջուկով իր անանց։—
|
|
Ինձ զազրելի՝ է ընդմիշտ այդ խղճուկ, գավառացի
վիպասանը,
Որ տիեզերք է կարծում — իր գավառը խեղճ — և իրե՛ն։—
|
|
Ո՛չ ակունքները Դելփյան, ո՛չ կախարդանքը Պանի
Չեն հռչակի քեզ պոետ, եթե խորթ է ոգուդ —
առօրյան։—
|
|
Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր
լոկ,—
Այժմ կեսօր է արդեն, — ժա՛մ է դառնաս իմաստուն։—
|
|