Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վա՛ղ արթնացիր, սերմնացան,— այս պատվերը հնո՛ւց
քեզ տրված է․
Բայց ունե՞ս աչքեր սրատես, որ մթնում հերկերը
տեսնես։—
|
|
Դու այս մեծ այգում բարձրացար.— ունեցի՛ր աչքեր
սրատես,
Որ աճես այգին առընթեր — և կըդառնաս դու անմահ։—
|
|
«Փոխելն է կյանքի կարևոր» — բարբառել է մեր մեծ
Ուսուցիչը․
Անսալով խորհուրդին նրա՝ պոետները․․․ հանգերն են
փոխում։—
|
|
Ո՜վ միամիտ երգիչնե՛ր, որ կարծում էիք, թե դո՛ւք եք
Մեր կյանքում ուղիներ հարթում — երբ կյա՛նքն
էր ձեզ տաշում ու հարթում։—
|
|
Ո՜վ հանճարեղ Առաջնորդ, ես գիտեմ, որ հատու
քո կամքը
Աշխարհում ուղի է հարթում — նաև ի՛նձ համար և
երգիս։—
|
|
Դու հասկացար, որ ահեղ այս պայքարը՝ կյանքը
փոխող —
Հանճարով է լցնում քո ոգին — և դարձար պոետ
իմաստուն։—
|
|