Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիմացից սերունդնե՛րն են նայում,
Սաստում են, որ գնամ զգաստ.—
Ինձ անտես մի ձեռք է պահում
ճանապարհին իմ այս...

25 Սիրո՛վ եմ բաժանվում քեզանից,
Իմ հախու՛ռն անփութություն,
Իմ անհոգ օրե՜ր պատանի,
Իմ շռայլ ջահելություն։
Ողջունում եմ քեզ խնդությամբ
30 Եվ ո՛չ թե դառը ցավով,
Իմ վերջի՜ն, վերջի՜ն այգաբաց,
Իմ էպիքական առավոտ...
1929