Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քո դարի մեծագույն առաջնորդը քեզ ասաց
տեսնելիս․— «Ահա՛ Մարդը»․—
Քեզ հասկացավ նա, սակայն — հասկացա՞ր արդյոք
դու նրան։—
|
|
Դե՛մ ելան իրար մի անգամ — հանճարեղ պոետն ու
ռազմիկը․—
Ճանաչեց մարդուն, հանճարին — հանճարեղ ռազմի՛կը
միայն։—
|
|
Հասկացա՛վ ռազմիկը, որ դու — իր կոփած աշխարհի
մարգարե՛ն ես․
Չըմբռնեց քո ոգին, որ նա — ճանապարհ է հարթում
քեզ համար։
|
|
«Ո՛չ կա միջուկ առանձին, ո՛չ կեղև — դրանք միասին են»
միասին են»․—
Դա՞շն էին սակայն իրար հետ — քո կեղևն ու միջուկը,
Վարպե՛տ։—
|
|
Դու ձգտում էիր դաշնության, երբ անդա՛շն էր շուրջդ
կյանքը.—
Ա՛յս է ահա, որ հնում — սիզիֆյան աշխատանք են
կոչել։—
|
|