Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Ո՜վ երգասան, կյանքդ եթե երգ ու գինի էր,—
Քանի՞ մարդու կյանք քո դարում — վերքի սինի էր։—
|
|
Դու ասացիր՝ հող կդառնան շահ ու նոքար, Հաֆի՛զ,—
Ինչո՞ւ էլ դու կին սիրեցիր, ռանգ ու ռուքար, Հաֆի՛զ։—
|
|
Կյանքի իմաստը գինու մեջ ու ջանի մեջ դու
փնտրեցիր,—
Բայց, ո՜վ Խայամ, կինն ու գինին քյուլհանի մե՞ջ դու
փնտրեցիր։—
|
|
Ոսկեզօծել է բազում շահերի քո շահիրական ջանքը,
Ֆիրդուսի՛,
Բայց չեղա՜վ մի շահ, որ ոսկեղօծեր քո անօգնական
կյանքը, Ֆիրդուսի՛։—
|
|
Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝
Ջրոսկեզօծեց ո՛չ քո մահը խեղճ, ո՛չ քո կյանքը որբ։
|
|
- Շահնշահերի արշավանքների գովասանքը բորբ՝ ##