Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Զ


Խոսքդ եղավ զառ ու զառբաբ, Սայա՛թ—Նովա,—
Բայց չունեցա՜ր յար ու շարբաթ, Սայա՛թ—Նովա։—



է


Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել

ես դու.—

Քեզ միայն քո յարն է վառել,— քանի՜ յարեր վառել

ես դու։—



Ը


Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար,

Սայա՛թ—Նովա,—

Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՝ նոքար,

Սայա՛թ—Նովա:—


1934. IV 16—18