Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Ես սիրում եմ նրանց, յուրաքանչյուր անգամ
Երբ թերթում եմ էջերը բազմապիսի.
Մեկը լալիս է ջերմ, կամ աղերսում անկամ,
Մեկը նզո՛վք նետում մեր ավերիչ եսին։—

5 Ա՜խ, տողերում նրանց յուրաքանչյուր
Ինձ համար կյանք կա, կամ — կա մահվան սերմ,—
Ա՜խ, միևնույն թափով դեպի մահ է մղում,
Եվ դեպի կյանք — մյուսը՝ կարոտով ջերմ․․․

1933. I 27