Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ,—
Ասում եմ քեզ, իմ դո՛ւստր անգին.
Բայց վաղը, երբ դու մեծանաս,
Աշխույժ վազես, փողոց գնաս,—
5 Գալու ես ինձ ասես, անգի՛ն.
— Դուրսը ինձ պես այնքա՜ն մանկիկ...

1933. IV 19