Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իր վարքով — չափազանց նա անսանձ է,
Կհաներ նա ինձ կախաղան,
Թե չզսպեր նրան — ղեկավարի սանձը,
80
Որ միակ զսպիչն է նրա։
Այդ նա է միայն, որ նստել է
Կոկորդին իմ ու թորում է թույն,—
Այդ կարմրազգեստ ֆիլիստերը,
Իմ դահիճը այդ մշտարթուն։
85
Իհարկե, ունեմ մեղքեր ես,
Ուրանալն այդ — անշուշտ անհեթեթ է,—
Բայց գիտեմ, որ թեթև են մեղքերս,
Քանզի ես — պոե՛տ եմ։
Եվ ինչպես ուսուցիչը մեր մեծ
90
Ներում էր քո բոլոր մեղքերը,—
Գիտեմ, որ ինձ էլ կներե
Դասակարգը — իմ փոքրիկ հանցանքները։
Նա հաղթող է այսօր, նա մեծ է,
Օվկիա՜ն է նա ընդարձակ,—
95
Նրանո՛վ է, որ ես մնացել եմ
Դեռ դահճիս ձեռքով չհնձած։
Չլիներ թե նրա հաղթությունը —
Իմ դահիճն ինձ վաղո՜ւց էր կերել,
Եվ դարձել էր արդեն իմ անունը
100
Ոտնակոխ արված մի տերև։
Բայց կարո՞ղ է նա այդ անել։
Ո՛չ։ Նա չի՛ այսօր կյանքի հիմը։
Բարձրանում է աշխարհ մի անեզր,
Որ քո՛նն է անշուշտ և ի՛մը։
|
|