Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՀԱՅՆԵԻՆ


Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,—
Հնչում էր քո ձայնը,
Կանչում էր քո ձայնը,
5 Ինչպես վաղորդայնը...
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե․․․

Խիզախ թմբկահա՛ր դու,
Մարտիկ ու պոետ,
10 Աշխարհը ու մարդը
Երգում էր քո հետ.
Գալիքն ու աշխարհը,
Քո օրն ու քո դարը —
Երկինքը օտա՛ր էր
15 Երգին քո հավետ...

Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Մարտիկ ու պոետ։—