Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդո՛ւլ դու, ու մաքառող, ու մեծ»...
25 Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քո՛ւյր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,—
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին։ —
Երբ դադարեց քո ձայնը այն երեկո — հանգիստ
30 Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
1929