Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


DERB UND TOCHTIG
ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈԻՐ
(Գյոթերից)



Աշխատանքը պոետի,
Օ, խիզախ է հար։
Էլ ի՞նչ եք ինձ հայհոյում
Անվերջ, անդադար։

5 Եթե պահը տանջանքի
Դառը թվար մեզ —
Կլինեինք կրկնակի
Մենք համեստ ու հեզ:

Համեստությունը թողնենք
10 Կույսերին բողբոջ,
Որ քնքշությունն են սիրում,
Կոպտությունը — ո՛չ։

Համեստությունը,— օ, նա
Հարկավոր է, երբ
15 Իմաստությունն է խոսում
Խորիմաստ, մեզ հետ։

Աշխատանքը պոետի
Օ, խիզախ է հար.
Երգի՛ր,— քեզ հետ կլինեն

20 Սրտերն հրավառ։