Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ, անշուրջառ տերտերնե՛ր,
Լեզու չքերե՛ք․
Միևնու՛յնն եմ ես — թեկուզ
Դուք ինձ մահ բերեք։

25 Ձեր խոսքերը սնամեջ,
Որ ասում եք դեռ —
Կոշիկների նման ես
Մաշել եմ արդեն։

Թող ջրաղացը երգչի
30 Իր աղունն աղա.—
Հասկացողը կների
Մինչև վերջ նրան։
1933. V 21