Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
(Պուշկինից)


Որթատունկի աստվածն ուրախ
Թույլ է տալիս երեք բաժակ
Ըմպել քեֆին երեկոյան։
Առաջինը՝ Շնորհների
5 Կենացն անբիծ ու ամոթխած,
Երկրորդ բաժակը՝ կարմրադեմ
Եվ կարմրաշուրթ առողջության,
Երրորդն՝ ազնիվ մտերմության։
Իմաստունը երրորդից վերջ
10 Վայր է առնում դափնին գլխից
Եվ ուղերձ է արդեն հղում
Հանդստավետ Մորփեոսին։

1983. V 18