Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այն չեմ այլևս, այն չեմ —
Եվ դժվար է հավատալ այլևս,
Որ եթե բարձր կանչեմ՝
Կցոլա ցանկալի այն արևը։

25 Եվ այլևս ես չեմ հավատում
Երգերի շառաչուն շոգին —
Դրանից է, որ երգս հատու —
Դարձել է այնպես անհոգի։

Եվ գիտեմ ես հիմա, որ համառ է,
30 Առօրյա աշխատանք անդուլ
Այն ամենը, որ վարար, հողմավար էր.
Որ գալու էր երգով ու խանդով․․․

1926. X. Երևան