Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեպի պայծառ մի, լուսե գալիք...
25 Ողջո՞ւյն, ողջո՞ւյն ձեզ, ընկերնե՛ր, ես
Կրկին ձեզ հետ եմ, ինչպես առաջ,
Թեկուզ ինձ կյանքը այնքա՞ն ցնցեց
Եվ դարձրեց ինձ հողմահալած․․․
Դաժան եղավ նա ու անխնա,
30 Գլխիս մրրիկ նա ու ձյուն թափեց —
Բայց սիրտս կրկին պայծառ մնաց
Եվ գալիքի՛ դեմ չտագնապեց։
Եվ սիրտը, սի՛րտը իմ դեգերող,
Սև տանջանքի այն բոցում սրբած՝
35 Հիմա հաստատ է, ինչպես դրոշ,
Եվ շողշողուն է, ինչպես պողպատ։
Կրկի՛ն զվարթ ու պայծառատես
Տեսնում եմ կյանքը ահա իմ դեմ —
Եվ իմաստուն իմ սրտով գիտեմ,
40 Որ նո՛րն է, նո՛րն է գալիս հանդես։
Ինչպես գարնանը ամեն ճեղքից
Խուժում է կյանքը, ելնում անահ —
Այնպես մեր նո՛ր այս, ելնող երկրից
Հիմա ելնում է նորքը... Օ նա
45 Ահա քայլում է հաստատակամ
Եվ լենինյան այս դարը մեր վեհ
Ժառանգելու է նա, հաղթական,
Եվ տանելու է դեպի եզերք։
Որքան էլ հողմ գա ու փոթորիկ,
30 Որքան մրրիկ մեծ ու խոր տագնապ —
Դիմանալու է նա բոլորին
Ու հանելու է նավը մեր ափ...
Ողջու՜յն, ողջո՜ւյն, իմ ընկերներ նո՛ր,
Իմ հարազատ ու իմ մե՜ծ բանակ,
55 Իմ սիրտը լիքն է հիմա խինդով