Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ զրնգում է երգս անա՛հ։
Ու զրնգում է սիրտդ իմ մեջ,
Հնչում է ռիթմը քո, որպես կոչ —
Եվ լի՜քն է սիրտս այնպես,
60 Որպես գարնա՛ն մի, գարնան բողբոջ։
Ախ, նա անհո՛ւն է ու աներկյուղ —
Այս կյանքը, տե՛նդ է նա ու շարժում,
Երբ, մանավանդ որ, նրան մի կուռ
Ու անհողդողդ մի ձեռք է շարժում․․․
Այդ ձեռքը մե՛րն է, այդ ձեռքը — մե՛նք,
Մեր ցանկությունը, կա՛մքը անահ,—
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ, իմ ընկերնե՛ր,
Իմ հարազատ ու իմ մե՜ծ բանակ․․․

1927, 17 III․ Թիֆլի